Tert.am-ը գրում է․

Թեհրանն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողություններին և չի հանդուժի ագրեսիան իր սահմաններին և տարածքներում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին:

Ավելի վաղ իրականական լրատվամիջոցները հայտնել են Իրանի տարածքում ԼՂ հակամարտության գոտուց անօդաչու սարքերի կործանման և արկերի ընկելու մասին:

«Իրանն ուշադիր և ամենայն լրջությամբ հետևում է երկրի սահմանամերձ հատվածներում առկա լարվածությանը և, այս առնչությամբ հայտարարելով մեր երկրի տարածքում հակամարտող կողմերի կողմիկց ագրեսիայի անընդունելիությունը, լուրջ նախազգուշացում ենք անում նրանց անհրաժեշտ զգուշավորության վերաբերյալ»,-ասել է դիվանագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել