Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կողմից «Հայկական ջարդեր» խորագիրը «Հայոց ցեղասպանություն» եզրույթով անվանափոխելու հայտարարությանը:

Նա ինստագրամյան «Սթորիզ» բաժնում գրառում է արել՝ այդ իրադարձությունն իր «ծննդյան լավագույն նվերն» անվանելով:

«Այսօր Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանը հայտարարեց, որ արդեն կօգտագործի... «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Այս նշանակալի լուրը հայտարարվեց Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց մեկ տարի անց, Արցախի հայերի վրա կատարված կործանարար հարձակումների ֆոնին»,- գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով Կոնգրեսի գրադարանի բոլոր աշխատակիցներին, Կոնգրեսի անդամներին, Հայ ազգային կոմիտեին և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի գրադարանին իրականացրած տքնաջան աշխատանքի համար:

«Միասին այս դժվար ժամանակներում աղոթում ենք բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաների համար, որոնք տուժել են պատերազմի պատճառով: Մենք մեկ համընդհանուր ազգ ենք»,- գրել է Քարդաշյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել