Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը չորեքշաբթի, պատասխանելով գերմանական Bild թերթի թղթակցին, հայտնել է, թե երկրի նախագահ Իլհամ Ալիևը նախընտրում է հարցազրույցներ չտալ դեղին մամուլին: 

Bild-ի գլխավոր խմբագիր Փոլ Ռոնժեյմերը թվիթերյան իր էջում ավելի վաղ գրել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել է հարցազրույց տալ թերթին, «իսկ այժմ, հանկարծ չի ուզում»: Նա հստակեցրել էր, որ հենց ադրբեջանական կողմն է առաջարկել հարցազրույց վերցնել նախագահից:

«Ադրբեջանական իշխանությունների անունից Ձեր հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ է: Իմ նախագահն առաջարկում է հարցազրույց տալ պրոֆեսիոնալներին, այլ ոչ թե դեղին ԶԼՄ-ի»,- գրել է Հաջիևը:

Գերմանիայում Ադրբեջանի դեսպանությունն իր հերթին թվիթերյան հարթակում Ռոնժեյմերը գրառումը ֆեյք էր որակել:

Ավելի ուշ Ռոնժեյմերը, արձագանքելով Ադրբեջանի դեսպանատան թվիթին, հորդորել է տեղեկությունը ճշտել հենց Իլհամ Ալիևից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել