Tert.am-ը գրում է․

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին և մի նպատակ ունի՝ ապահովվել մեր սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավոր դարձած զինվորների ընտանիքների ֆինանսական կայունությունը։ Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում նշեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

Նա տեղեկացրեց, որ շուրջ 4 տարիների ընթացքում ՀՀ յուրաքանչյուր աշխատող, յուրաքանչյուր ոք հիմնադրամին վճարել է ամսական 1000 դրամ և այս ընթացքում  կուտակվել է 30 միլիարդ դրամ կամ շուրջ 60 մլն դոլար, որն ամբողջութամբ ուղվելու է այս պատերազմում զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին՝ ապահովվելու նրանց կանանց, ծնողների, և ընտանիքների արժանապատիվ կյանքը:

«Այս պահին չափազանց կարևոր է, որ մեր հայրենակիցները ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից մեզ կատարեն նվիրաբերություններ, քանի որ, ցավոք սրտի, պատերազմը դեռ չի ավարտվել, մի օր ավարտվելու է մեր հաղթանակով, բայց մինչ այդ պայծառ օրը գա, սահմանում գտնվող քաջ տղաները և աղջիկները պետք է վստահ լինեն, որ իրենց ընտանիքները ֆինանսապես ապահով են»,- ընդգծեց նա:

Վարուժան Ավետիքյանը տեղեկացրեց, որ հատուցումներ են տրամադրվում ինչպես զոհված, այնպես էլ վիրավորված, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող և անհայտ կորած զինծառայողներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել