Hraparak.am-ը գրում է.

Ռուսական ավիացիան հոկտեմբերի քսանին հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսարեւմտյան հատվածում գտնվող իսլամական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավցորման դիրքերին եւ օբյեկտներին։

Այս խմբավորումը մաս է կազմում «Ջըբհատ Ֆաթիհ աշ-Շամ» խմբավորման, որը կոչվում էր ավելի վաղ՝ «Ջւբհատ ան-Նուսրա»։ Այս մասին հայտնում է Al-Masdar News-ը։

Համաձայն հրապարակման, ռուսական ռազմական օդատիեզերական ուժերը ռմբահարել են «ՀԹաՇ» խմբավորման գրոհայինների շարասյունը, որոնք փորձել են հասնել ճակատագծին Ջեբել ազ-Զավիյայում, որը գտնվում է Իդլիբի հարավակողմում։

Ռուսական հետախուզական օդանավները հետազոտել են նախ այդ շրջանը, հայտնաբերել եւ ֆիքսել գրոհայինների շարասյունը, որը բաղկացած է եղել ութից տասը ավտոմեքենաներից եւ սկսել կործանիչներից հարվածել։ Նշենք, որ այս գործողությունը հատկապես ուշագրավ է դառնում այն բանի ֆոնին, որ թուրքական կողմը չորս հենակետից հեռանում է, դրանք ամենայն հավանականությամբ՝ Դամասկոսի կենտրոնական իշխանության ուժերին զիջելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել