Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն այսօր առավոտյան սկսել են լայնածավալ զորավարժություններ, որոնք կծածկեն երկրի տարածքի կեսից ավելին, հայտնում է tasnimnews.com կայքը:

«Վելայաթ երկինք 99-ի պահապաններ» զորավարժությունների հրամանատարն է Քադեր Ռահիմզադեն:

Վերջինիս խոսքով՝ զորավարժություններում ներգրավված են ՀՕՊ ստորաբաժանումներ բանակից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, ռադարներ, հրթիռային համակարգեր, էլեկտրոնային ռազմական սարքավորումներ, կործանիչներ, ռմբակոծիչներ և անօդաչու սարքեր:

Զորավարժությունների նպատակը երկրի զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացումն ու հակաօդային պաշտպանության հնարավորությունների կոնսոլիդացումն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել