Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, հայտնել է արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։

«Ռուսական կողմի հետ խորհրդակցությունների համար Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել նաև Զոհրաբ Մնացականյանը, որը պատրաստվում է հանդիպում ունենալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

«Օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը»,- նշել է Նաղդալյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել