Tert.am-ը գրում է.

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը ԱՄՆ-ի ղեկավարությանը կոչ է արել օգտագործել Վաշինգտոնում սպասվող հանդիպումը՝ Ադրբեջանի դեմ ճնշում գործադրելու համար և ստիպելու վերջ դնել Արցախի դեմ ուղղված ագրեսիային:

«ԱՄՆ-ն կարող է առանցքային դեր խաղալ Արցախում արյունահեղությունը դադարեցնելու գործում: Պետքարտուղար Պոմպեոն պետք է օգտագործի այս հանդիպումները՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջ դնի իր ագրեսիվ վարքագծին: Ճնշումները պետք է ներառեն նաև ամերիկյան պաժամիջոցների սպառնալիք՝ որպես կանխարգելիչ միջոց նրանց մահացու արշավի դեմ»,- գրել է կոնգրեսականը:

Փալոունը նկատի է ունեցել հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում սպասվող հանդիպումները: Նախատեսվում է, որ ուրբաթ առավոտյան պետքարտուղար Մայք Պոմպեոն կընդունի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին, իսկ ավելի ուշ՝ Զոհրաբ Մնացականյանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել