168.am-ը գրում է․

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արեւելքում ավելի քան 900 բանտարկյալներ, ներառյալ վտանգավոր հանցագործներ եւ ահաբակիչներ են փախել Բենի քաղաքի կենտրոնական բանտից: Այդ մասին հայտնել է Կոնգոյի Actualite նորությունների պորտալը:

«Դեմոկրատական ուժերի դաշինք» (ԴՈՒԴ) ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Կանգբայի բանտի եւ միաժամանակ մոտակայքում գտնվող բանակային ճամբարի վրա,- տեղեկացրել է Բենիի քաղաքագլխի պաշտոնակատար Մոդեստ Բաքվանամահան:- Հարձակվողները ճեղքել-անցել բանտի տարածք, բացել բոլոր խցերը եւ ազատել բանտարկյալներին»:

Նրա խոսքով՝ բանտում պահվող հազարից ավելի դատապարտյալներից սոսկ 110-ն է հրաժարվել փախչել եւ մնացել տեղում: Բենիի կենտրոնական բանտի վրա հարձակումները եւ այնտեղ գտնվող բանտարկյալների ազատումը տեղի են ունենում կանոնավոր պարբերականությամբ, նշել է Actualite-ն:

Այսպես, 2017 թվականի ամռանը «Մայ-մայ» շարժման զինյալներն այնտեղից ազատել են 930 կալանավորի՝ սպանելով 11 մարդու:

«Դեմոկրատական ուժերի դաշինքն» ստեղծվել է 1995 թվականին Ուգանդայի արեւմուտքում մուսուլմանական աղանդի հիման վրա՝ որպես իսլամիստական խմբավորում, ընդդիմության մեջ է երկրի կառավարության նկատմամբ: 2003 թվականին Ուգանդայի զինված ուժերի հարվածների նրեքո ԴՈՒԴ-ի ջոկատները թաքնվել են Կոնգոյի ԴՀ-ի արեւելյան շրջաններում: ՄԱԿ-ի հաշվարկների համաձայն՝ ԴՈՒԴ-ի զինյալները 2019 թվականի սկզբից ի վեր հարզարից ավելի քաղաքացիական անձ են սպանել Կոնգոյի ԴՀ-ի արեւելքում: Կոնգոյի անվտանության ուժերը նշում են, որ ԴՈՒԴ-ի ղեկավարները վերջին տարիներին կապեր են հաստատել միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում «Աշ Շաբաբ» սոմալիական իսլամիստական խմբավորման հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել