Panorama.am-ը գրում է․

«ՀՀ տարածքում եթե մենք ոչ շուկայական մեթոդներով խիստ սկսենք սահմանափակել վարկային տոկոսադրույքի վերին շեմերը, այն կբերի վարկային միջոցների հասանելիության կտրուկ նվազման»,-ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստումհայտարարեց նահագահող «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:  Հանձնաժողովը քննարկեց «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության կողմից  ԱԺ ներկայացված կոլեկտիվ հանրագրի 6 առաջարկները:

Նա նկատեց, որ շուկայական տնտեսության դեպքում առաջարկ-պահանջարկն է սահմանում տոկոսադրույքները: Միևնույն ժամանակ հանձնաժողովի նախագահը չհամաձայնեց նաև այն կարծիքի հետ, որ բանկերն միշտ բարեխիղճ են և երբեք չեն խախտում սպառողների իրավունքները:

Արկադի Խաչատրյանը տեղեկացրեց, որ հանրագիրը ներկայացրած նախաձեռնության համակարգողն է Մանուել Մանուկյանը, որը վիրավորում է ստացել ռազմական գործողությունների ժամանակ, այս պահին բուժվում է  և շուտափույտ ապաքինում մաղթեց նրան և մեր մյուս վիրավոր զինվորներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել