Panorama.am-ը գրում է․

«100 նոր միկրոավտոբուսները, ինչպես նաև 200 ավտոբուսները, որոնք ծրագրվում է գնել, նախատեսված կլինեն սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար»,- այսօր Երևանի ավագանու խորհրդի նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա նշեց, որ նման պահանջներ են սահմանվել նաև 500 վերելակների համար, որոնց մի մասն արդեն տեղադրվել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում:

«Նման միջոցները հատկապես արդիական կլինեն հետպատերազմյան շրջանում՝ կապված սահմանափակ հնարավորություններով մարդկանց թվի ավելացման հետ»,- շեշտեց Մարությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել