168.am-ը գրում է․

Քիչ առաջ 168.am-ին խիստ տեղեկություններ հասան այն մասին, որ Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու  Բակո Սահակյանը հրատապ կերպով Արցախից եկել են Երևան ու այս պահին Կառավարությունում հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց մտահոգել է երեկ ԱԱԽ նիստում և արտախորհրդարանական ուժերի հետ  հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեղեկությունների բովանդակությունը։

Փորձեցինք լուրը ճշտել վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանից:

«Ես նման տեղեկություն չունեմ»,-ի պատասխան մեր հարցի՝ ասաց վարչապետի մամլո խոսնակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել