Panorama.am-ը գրում է․

Իրանը չի ընդունում գլխատումը, քաղաքների ռմբակոծումն ու անմեղ մարդկանց զոհվելը: Իրանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ասուլիսում ասել է  ԻԻՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Սայիդ Խաթիբզադեն։

«Ես էլ եմ այդ տեսանյութը դիտել: Եթե դա իրականություն է, ուրեմն չափազանց ցինիկ տեսարան է ներկայացվում, որի նմանը մենք տեսել ենք Սիրիայում ահաբեկչական խմբավորումների կատարմամբ։ Լրջագույնս մտահոգվելու տեղիք կա։ Նպատակը չի արդարացնում միջոցները։

Մենք և´ Ադրբեջանին, և´ Հայաստանին հայտնել ենք, որ չենք ընդունում գլխատումը, քաղաքների ռմբակոծումն ու անմեղ մարդկանց զոհվելը: Դրանք հավասարապես հեռու են հումանիզմից, բարեխղճությունից և միջազգային իրավունքից»,-ասել է Սայիդ Խաթիբզադեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել