Panorama.am-ը գրում է․

ԱՄՆ Պետդեպարտամենտը չի մեկնաբանել երկուշաբթի ԶԼՄ-ներով հրապարակված լուրը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին հոկտեմբերի 23-ին պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի միջև երկու առանձին հանդիպումների հնարավոր անցկացման մասին։

Ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի ծառայությունից չեն պատասխանել ՏԱՍՍ-ի խնդրանքին՝ հաստատել կամ մամուլի համար մեկնաբանել հանդիպման մասին տեղեկությունը, որն ավելի վաղ հրապարակել էր Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկություններով, պետքարտուղարը նախ բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, այնուհետև նրա հայ գործընկերոջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել