Armenpress.am-ը գրում է․

Արցախի պաշտպանության բանակի կողմից այսօր խոցված հինգ անօդաչուներից մեկի մնացորդները պատկերող տեսանյութը թույլ է տալիս եզրակացնելոր դրանցից առնվազն մեկը թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ է:  

Տեսանյութում երևում է սարքի սենսորային և տեսանկարահանող բլոկը, որը նույնական է Bayraktar TB2 ԱԹՍ-ի համանման բլոկի հետ: Բացի այդ, տեսանյութում երևում է սնուցող լարերից մեկը, որի վրա թուրքերեն լեզվով գրված է GÜÇ ve Haberleşme Kablosu (հայերեն՝  սնուցման և կապի կաբել):

Սպասում են լրացուցիչ պաշտոնական հաստատման: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել