ԱՄՆ դեսպանատան դիմաց ցույց է, սակայն պահանջներն անհասկանալի են: Չկա քաղաքական հարցադրում։

Պետք է ճիշտ ձևակերպել խնդիրը: Իսկ պահանջը հստակ է: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, թուրքական հատուկջոկատայիններն ու սպաները ՆԱՏՕ-ի զինվորականներն են, իսկ օգտագործվող զենքերը՝ նույնպես նԱՏՕ-ինը: Անգամ Բայրակթարներն արևմտյան ու իսրայելական տեխնոլոգիաների հիման վրա են ստեղծվել։

Դեսպանատան առջև հստակ հարց է պետք դնել՝ արդյո՞ք ՆԱՏՕ-ն է պատերազմում Հայաստանի դեմ․ այո՞, թե՞ ոչ:

Եթե այո, ապա հստակություն մտցվի Հայաստանի ու Ամերիկայի հարաբերությունների մեջ, եթե ոչ, ապա ԱՄՆ-ն ի՞նչ միջոցներ է պատրաստվում ձեռնարկել իր դաշնակցի նկատմամբ։ Սա է այսօրվա միակ հարցը, որի պատասխանը պետք է ստանանք ԱՄՆ-ից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել