Tert.am-ը գրում է․

Թալիշ ակտիվիստ Ռաշադ Լիկիջը Talyshistan Times թերթում «Թալիշ ժողովրդի ողբերգությունը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում պատերազմելու համար Ադրբեջանի կողմից իրենց ժողովրդի զավակներին հավաքագրելու և նրանց առաջնագիծ տանելու մասին՝ գրելով, որ թալիշներն իրենց հազարամյա պատմության ընթացքում բազմիցս հալածանքների ենք ենթարկվել, այդ թվում՝ ադրբեջանցիների կողմից՝ վկայակոչելով 1918 թվականին Մուղանիում նրանց կազմակերպած կոտորածը։

«Այո, բարեբախտաբար, մենք Ցեղասպանություն չենք վերապրել, ինչպես հայերը (և ես հիմա նկատի չունեմ Խոջալուի կեղծ «ցեղասպանությունը», որը կազմակերպել էին հենց ադրբեջանցիները իրենց ժողովրդի համար)։ Բայց հիմա մենք ցեղասպանություն ենք ապրում։ Սա ոչ թե մարդկանց ամբողջական ոչնչացում է, այլ մեր ժողովրդի գենոֆոնդի բացահայտ վերացում։ Միայն վերջին 20 օրերի ընթացքում Ղարաբաղյան պատերազմի ճակատներում առանց չափազանցության զոհվեցին մի քանի հազար թալիշներ, առավելապես՝ 18-25 տարեկան։ Նրանք մեր ժողովրդի վերարտադրող ուժն են։ Ես հիմա չեմ անդրադառնում երեխաներին կորցրած ընտանիքների վշտին։ Դա խոսակցության առանձին թեմա է։ Ես խոսում են բացառապես որպես մարդ, որը մտահոգված է իր ժողովրդի ապագայով։ Վստահ եմ, որ թալիշների անունից խոսող և Ադրբեջանի համար պատերազմի կոչ անող տխմարները պարտավոր են նայել այն մայրերի աչքերին, ովքեր այդ պատերազմում կորցրել են իրենց երեխաներին։ Թվացյալ շահիդության համար այդ տականքները մեր երիտասարդ սերնդին ուղարկում են մահվան դուռը։ Եվ իմ հարցն է՝ հանուն ինչի՞։ Հանուն նրա, որպեսզի մխիթարենք հիվանդ ու բռնապետ Ալիևի նմանների  պատվախնդրությունը»,- գրում է Ռաշադ Լիկիջը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել