Երկրապահ կամավորական միության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Սասուն Միքայելյանն Արցախում վիրավորվել է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա որդին՝ Մեխակ Միքայելյանը:

«Հայրս բեկորային վնասվածքներ է ստացել մեջքի ու ոտքի շրջանում, նրան այս պահին վիրահատում են»,- ասաց Սասուն Միքայելյանի որդին:

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը ԵԿՄ-ի հետ մի քանի օր առաջ մեկնել էր առաջնագիծ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել