Ինչը անհապաղ պետք ա անել, իմ կարծիքով, հիմա․

1. Անջատել արխային վիճակը ցանցում ու ցանցից դուրս։ Ամասիայից մինչև Ագարակ բոլորը պետք է հասկանան, որ սա Հայրենական պատերազմ ա՝ պատերազմի հետ եկող բոլոր խնդիրներով։
Հավայի պաթոսն ու ինֆորմացիոն հոսքերի սխալ կառավարումը կարող են բերել խուճապային տրամադրությունների աճի ու ինֆորմացիայի որոնմանը չճշտված կամ թշնամական աղբյուրներից։

2. Եվրոպացիք, որ իմանան՝ առանց գազի ու նավթի կմնան, շատ արագ տեղից կշարժվեն։ Չեմ ասում կոնկրետ ինչ անել, իմացողը գիտի, ու պետք չէ ուշացնել։

3. Ճանաչել Արցախի անկախությունը։

4. Կազմավորել Պետականության պաշտպանության կոմիտե։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել