168.am-ը գրում է․

Մինչեւ 2022 թվականը Եվրոպայում պլանավորվում է ուղեւորության թույլտվությունների նոր համակարգ սահմանել: Այդ մասին հաղորդել է Lonely Planet-ը:

Այն պետությունների քաղաքացիներին, որոնք չեն մտնում Շենգենյան գոտու մեջ, կարող են պարտադրել գրանցվել ԵՄ-ի երկրներ այցելելուց առաջ:

Ենթադրվում է, որ այն երկրներից հյուրերին, ներառյալ ԱՄՆ-ը, Կանադան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, որոնք ԵՄ-ի անդամներ չեն, շրջագայությունից առաջ անհրաժեշտ կլինի առցանց հայտ ներկայացնել Ճանապարհորդությունների համար տեղեկատվության եւ թույլտվությունների եվրոպական համակարգի (ETIAS) միջոցով:

Համակարգը, որն ամերիկյան ESTA-ի նմանօրինակն է, ճանապարհորդների արագ ստուգում կանցկացնի նրանց մուտքի թույլտվությունից առաջ: Փորձագետներն ասում են, որ հայտատուների 95 տոկոսը դրական պատասխան կստանա մի քանի րոպեի ընթացքում: Եվս մոտավորապես 95 տոկոսը՝ փոքր-ինչ ավելի ուշ, քանի որ նրանց տվյալների մշակման համար ավելի շատ ժամանակ կպահանջվի:

Հայտերի մեկից մինչեւ երկու տոկոսը կվերաուղղորդվեն տեղեկատվության՝ ձեռքով կատարվող մանրազնին ստուգման, եւ այստեղ հավանական կլինի մերժումը:

Ավիաընկերությունները պետք է նշումն ստուգեն ինքնաթիռ նստելուց առաջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել