Նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն իր Telegram ալիքում գրել է, որ ադրբեջանական կողմը հրետանային ռմբակոծություն է իրականացրել հյուսիսային ուղղությամբ կիրակի՝ 0:04-ից 2:45-ը (շաբաթ 23:04-ից մինչև Մոսկվայի ժամանակով՝ կիրակի՝ 1:45) և հրթիռային կրակ վարել հարավային ուղությամբ կիրակի՝ 2:25-ից 2:45 (կիրակի օրը՝ Մոսկվայի ժամանակով՝ 1:25-ից 1:45):

Միևնույն ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան CNN Turk հեռուստաալիքի եթերում նշեց ուժի մեջ մտած հրադադարի մասին. «Ադրբեջանի նպատակն է ազատագրել բոլոր հողերը, և դա բազմիցս ասվել է նախագահի կողմից: Մի քանի գյուղ է ազատագրվել, մնացածը թող մնան: Այս հումանիտար զինադադարի նպատակն է գերիների և մահացածների մարմինների փոխանակումը, սա պատերազմի ավարտը չէ: Զինադադարը ոչ մի կերպ չպետք է մեկնաբանվի որպես մեր հողերի ազատագրման ավարտ»:

Հայաստանը և Ադրբեջանը նախօրեին պայմանավորվել են դադարեցնել կրակը հոկտեմբերի 18-ի կեսգիշերին (շաբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով՝ 23:00-ին):

Մարդասիրական հրադադարի նախորդ փորձը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին և ձախողվել է ուժի մեջ մտնելուց հինգ րոպե անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել