Ով էլ ինչ ասի, մի բանում համոզված եղեք՝ այս պահի դրությամբ հայ ժողովուրդը, հայ զինվորը հրադադար են պարտադրել ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ալյանսին՝ իրենց արբանյակներով հանդերձ։

Պարզ է, որ հիմա մեծ-մեծ խոսելու են, ասելու են, որ մենք ենք հրադադար խնդրել, ասելու են, որ հաղթել են, որ դեմքերը փրկեն։

Բայց իրենց իսկ ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան խոստովանել է, որ «մի քանի գյուղ վերցրին, մնացածը մնաց», և որ Բաքուն մտադիր չէ երկարատև զինադադար պահպանել: Սրանով հենց «հաղթանակի» փուչիկը պայթում է։

Եվ երկրորդ՝ համոզված եղեք, որ եթե մե՛նք խնդրեինք, իրենք հաստատ ընդառաջ չէին գնա՝ հաշվի առնելով իրենց նախնական մեծ ախորժակը։

Ես չգիտեմ՝ հետո ինչ կլինի, բայց գիտեմ, որ պիտի ցանկացած սցենարի պատրաստ լինենք ու պատրաստ ենք։

Հավերժ փառք մեր բոլոր զոհված եղբայրներին։ Խաղաղություն հայոց աշխարհին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել