Սև Հովազի Ռուստամի հետ շփվելու առիթ չեմ ունեցել, բայց իր ջոկատի տղերքի հետ առաջնագծում շատ եմ հանդիպել։

2016 թվականի մարտական գործողություններից հետո Ռուստամի գումարտակի տղերքը միաձայն որոշում ընդունեցին շարունակել իրենց ծառայությունը՝ պատերազմից հետո էլ մարտական հերթապահություն կրել սահմանի ամենավտանգավոր ուղղություններում։

Այսօր էլ նրանք ռազմաճակատի սուր ծայրում են և իրենց գերազանց ծառայությամբ բարձր են պահում Սև հովազի և իրենց հրամանատարի պատիվը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել