Panorama.am-ը գրում է.

«Հայաստանի Հանրապետությունը Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում որևէ պարտավորություն չունի մեկ այլ երկրի նկատմամբ շատ պարզ հանգամանքով՝ թե´ Թուրքիան, թե´ Հայաստանը չեն ճանաչում իրար որպես ԱՀԿ անդամ»,- այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը՝ Կառավարության տեղեկատվական կենտրոնում պատասխանելով այն հարցին, թե թուրքական ապրանքների ներմուծման արգելքն ինչպես կազդի ՀՀ-ԱՀԿ հարաբերությունների վրա:

Նրա խոսքով, Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ ՀՀ-ն որևէ խնդիր չի կարող ունենալ մի շատ պարզ պատճատով, որովհետեև 2003 թվականին, երբ Հայաստանը անդամակցում էր այդ կազմակերպությանը, Թուրքիան որպես ԱՀԿ հիմնադիր անդամ երկիր օգտվել է իր բացառիկ իրավունքից, որը  ԱՀԿ-ի պատմության  մեջ միակ դեպքն է, և կիրառել է կազմակերպության հիմնադրման Մարաքեշի համաձայնագրի 18-րդ հոդվածը:

Փոխնախարարի խոսքով, դա նշանակում է, որ Հայաստանի նկատմամբ չի կիրառվում ԱՀԿ կանոնները, ընթացակարգերը, բազմակողմ համաձայնագրերը:

Պատախանելով այն հարցին, թե ինչու է սահմանափակումը ուժի մեջ մտնում դեկտեմբերի 31-ից՝ Սիմոնյանը հայտնեց, որ այն ողջամիտ ժամանակահատվածն է, որը թույլ կտա տնտեսվարող սուբյեկտներին նոր շուկաներում վերադասավորվել։

«Կառավարությունը և Էկոնոմիկայի նախարարությունը իրենց ամբողջ գործիքակազմով կսատարեն տնտեսվարողներին վերադասավորվել և գտնել նոր շուկաներ»,- ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել