Panorama.am-ը գրում է․

Թուրքիայի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան գրառմամբ կոչ է արել  ԵԱՀԿ Մինսկի խմբին ակտիվացնել ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակը դադարեցնելու ուղղությամբ:

Փայլանի խոսքով, քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հարձակումները պետք է դադարեցվեն։

«Մենք պետք է ավելին անենք պատերազմը դադարեցնելու համար»,- ընդգծել է հայազգի պատգամավորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել