Panorama.am-ը գրում է․

Ռուսական «Կոմերսանտ»-ը ծավալուն հոդված է հրապարակել, որում մանրամասն ներկայացվում է Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Թուրքիայի ռազմատեխնիկական մասնակցությունը:

««Կոմերսանտ»-ի ռազմական-դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ներկայիս լուրջ սրումը պլանավորված և հրահրված էր Թուրքիայի կողմից: Ըստ նրանց, անցած ամիսների ընթացքում Անկարան ակտիվորեն հրահրել է Բաքվին ռազմական գործողություններ սանձազերծել՝ խոստանալով համապարփակ քաղաքական, դիվանագիտական, հետախուզական և ռազմատեխնիկական աջակցություն:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի իշխանությունները խոսում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի անմիջական ներգրավման մասին:

Հուլիս-օգոստոս ամիսներին թուրք-ադրբեջանական վերջին զորավարժություններից հետո, Ադրբեջանի տարածքում մնացել են Թուրքիայի զինուժի մեծ թվով խմբավորումներ, որոնք էլ միտված են եղել կոորդինացնող և ուղղորդող դեր խաղալու Լեռնային Ղարաբաղի վրա հարձակողական գործողությունը ծրագրելու և իրականացնելու մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել