168.am-ը գրում է․

Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը և՛ հյուսիսում, և՛ հարավում երկար հրետանային պատրաստությունից, հրետակոծությունից հետո, որի ընթացքում կիրառվում են նաև օդային հարձակման տարբեր միջոցներ` ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել են լայնածավալ հարձակման: Եվ առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին, ահաբեկիչներին և այլ խմբավորումներին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը, և որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ: Մինչև այս պահն ընթանում են դժվար ու ծանր մարտեր հարավային ուղղությամբ հատկապես: Օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաև որոշակի թռիչքներ, և մարտական հարվածներ են հասցվել: Այդ ընթացքում մեզ հաջողվել է չեզոքացնել որոշ թռչող սարքեր, որոնք ինդետիֆիկացված չեն, լրացուցիչ կներկայացնենք»,-նշեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել