Armeniasputnik.am-ը գրում է.

Արմեն Սարգսյանը խոսել է Ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածության, պատերազմին կրոնական բնույթ հաղորդելու Էրդողանի մտադրությունների մասին։

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը CBN News ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ  Թուրքիայի ներգրավվածությունը Ղարաբաղյան հակամարտության մեջ, որը տարածաշրջան է բերել իսլամիստ զինյալների և ահաբեկիչների, ամբողջությամբ փոխել է հակամարտության պատկերը:

Պատասխանելով հեռուստալրագրողի այն հարցին, թե կա՞ն տեղեկություններ, որ Թուրքիան Սիրիայից իսլամիստ ջիհադիստների է ուղարկում՝ կռվելու ադրբեջանցի զինվորների շարքում, ինքը կարո՞ղ է հաստատել այս լուրերը, նախագահ Սարգսյանն ասել է. «Կարող եմ դա հաստատել, և այս տեղեկությունները հաստատել են նաև միջազգային կազմակերպություններն ու անգամ տարբեր երկրների հետախուզական ծառայությունները»:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել