Panorama.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Նովոսիբիրսկի «Վեկտոր» կենտրոնը գրանցել է կորոնավիրուսի դեմ երկրորդ ռուսական պատվաստանյութը: Եվ երրորդ պատվաստանյութը ճանապարհին է:

Փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան նույն խորհրդակցությանն ասել է, որ «Վեկտորը» կլինիկական փորձարկումներ կսկսի Ռուսաստանի տարբեր շրջաններում: Դրանց կմասնակցի 40 հազար կամավոր:

«Բժիշկների դաշինք» արհմիության ներկայացուցիչ Անաստասիա Վասիլևան «Նաստոյաշեյե վրեմյա» կայքին հարցազրույց է տվել նոր պատվաստանյութի, կորոնավիրուսով հիվանդների քանակն ավելացնելու հիվանդանոցների հնարավորությունների և Ռուսաստանի իշխանությունների միջոցառումների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել