Սփյուռքի մեր հայրենակիցներ, խաղաղ միջոցով փակեք Եվրոպայի, ԱՄՆ-ի, Վրաստանի և այլ երկրների բոլոր հնարավոր ճանապարհները, կամուրջները, երկաթուղիները:

Առաջիկա շաբաթ-կիրակի օրերը չափազանց հարմար են դրա համար: Ձեր ամեն մի բողոքի ակցիան կարող է այստեղ կյանքեր փրկել:

Մեր պահանջը արդար է: Մենք ուզում ենք խաղաղություն և մենք ուզում ենք հակազդում ահաբեկչությանը: Դարձնենք մեր պահանջը բոլոր երկրների առաջնահերթ քննարկման առարկա:

Պահանջները հետևյալն են. երկրները պետք է դատապարտեն Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, պետք է ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը, պետք է աջակցեն Հայաստանին ու Արցախին ահաբեկչության դեմ պայքարում:

Իսկ Վրաստանի դեպքում՝ գոնե արգելեն իրենց տարածքով ահաբեկիչների համար զենքի մատակարարումները:

Բոլոր երկրները, որոնք դա չեն անի, պետք է ամեն շաբաթ-կիրակի ստանան փակ ճանապարհներ, երկաթուղիներ ու կամուրջներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել