Այսօր պատերազմի 20-րդ օրն է։

Առաջին օրվանից գոռում եմ/ենք/են, որ միասնականությունը №1 առաջնահերթությունն է, որովհետև առանց դրա արդյունավետ աշխատանք, մոբիլիզացիա թիկունքում և ռազմաճակատում անհնարին է։

Բայց... Ինչ-որ ֆեյքեր ու ոչ միայն ֆեյքեր հայհոյում են գրառումներով ու մեկնաբանություններով նույնիսկ այն մարդկանց, որոնք այսօր ռազմաճակատում են։

Arturը, ով արդեն 2 շաբաթ է՝ դիրքերում է, երեկ 20 րոպեով FB է մտնում, գրում է, որ ռազմաճակատում հիմա մարդ է պետք, լայքեր-մայքեր սուտ է, ու տեսեք, թե ինչ է սկսվում։ Ֆեյքերի ու զոմբիների վակխանալիա, հայհոյանքներով և այլն։

Էլ չասեմ, որ քանի օր է՝ ստեր են տարածում, թե բա «խի՞ Ադեկվադը կռիվ չի գնում», այն դեպքում, որ, կրկնում եմ, 2 շաբաթ է՝ դիրքերում են։

Նմանատիպ պոռնկական մեկնաբանություններ աչքովս ընկել են նաև Դաշնակցության տղերքի հասցեին. այն տղերքի, որոնք պատերազմի 2-րդ օրն են ֆրոնտ հասել, մի շարք ծանր մարտական գործողությունների են մասնակցել, բազում նահատակներ տվել։

Դե, Արցախի հին գեներալների մասին (որոնք այսօր նույնպես կռվում են) էլ չասեմ, թե ինչեր է գրում բիոմասսան (ընդհուպ մինչև «դրանց սաղին պետք է գնդակահարել»)։

Յազվություններից մինչև հայհոյանքներ եմ տեսնում նաև այն մարդկանց հասցեին, որոնք սուսուփուս, գլուխները կախ միլիոնների օգնություն են բերում երկիր, որոնք արտաքին քաղաքական կոնկրետ խնդիրներ են լուծում շատ լարված իրավիճակում, թեպետ վաղուց արդեն պաշտոնյա չեն ու մեծ հաշվով կարող էին ոչ մի բան էլ չանել, սահմանափակվել ռազմահայրենասիրական թեգերով գրառումներ անելով։

Բոլոր նրանք, ովքեր թեկուզ միայն ինֆորմացիոն տիրույթում շարունակում են մեջքից խփել ռազմաճակատում մեր կռվողներին, երկրի համար գործ անողներին, ըստ էության, թուրք-ադրբեջանական դաշինքի երրորդ՝ թեպետ անտեսանելի, բայց շատ արդյունավետ դաշնակիցներն են։

Ավելի հակիրճ ձևակերպել չկարողացա, որովհետև հայհոյանք էր ստացվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել