Panorama.am-ը գրում է․

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է. «Եթե Իրանի տարածքի ուղղությամբ հրետակոծությունը շարունակվի, Թեհրանն անտարբեր չի մնա»: Այս մասին գրում է Pars Today-ը։

Անդրադառնալով  ԼՂ հակամարտության տարածքում  ընթացող  ռազմական բախումների  հետևանքով Իրանի Խոդաաֆարին շրջանի գյուղերից մեկին հասցված վնասներին, Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի սահմանապահ  ուժերը  պատասխան քայլի չեն դիմել:

Խաթիբզադեն հավելել է. «Մեր երկրի սահմանամերձ շրջանների անվտանգությունն ու խաղաղությունը ԻԻՀ զինված ուժերի  կարմիր գիծն է և եթե նման միջադեպերը կրկնվեն, Իրանն անտարբեր չի մնա»:

Նշվում է, որ ԼՂ հակամարտության տարածքից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Խոդաաֆարին շրջանի  Ղոլիբիգլու գյուղում ընկած հրթիռի հետևանքով վնասվել է մի տուն և տուժել մի բնակիչ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել