5 օր շարունակ հարվածելով թմբերին` մեր դիրքի դիմաց «հերթապահող» տանկերից մեկը վերջապես հաջողության հասավ: 240 կրակոցներից մեկը խոցեց խրամաբջիջը` վիրավորելով մեր ժամկետայիններից մեկին: Առաջին վիրավորն էր: Շտապօգնությունը շուտ հասավ, երիտասարդի կյանքը հաջողվեց փրկել:

Ցերեկը մտա` տեսնեմ` ինչ վիճակ ա բջիջում ու տեսա դիտակետի պատին գրված «AC Milan»-ը: Իմացողները գիտեն` հատկապես ինձ մոտ դա ինչ զգացում առաջացրեց: Կա էս սերունդի մեջ դեռ իսկական ֆուտբոլ գնահատող էլի...

Էսօր վերջապես դիրքից իջա, որ հերթափոխ կազմակերպեմ ու իմացա, որ Միլանը ճանաչել է Արցախի անկախությունը, ասի գրեմ, որ իմանան, որ մենք էլ Միլանն ենք ճանաչել: Վերջում պակասող «n»-ն էսօր կգնամ կլրացնեմ:

Հ.Գ. Շատերդ գրում եք ու հարցնում` «ի՞նչ ա պետք»։ Զինվոր ա պետք, ժողովուրդ ջան, զինվոր։ Կամեցողները կարող են կապվել ժամանակավորապես շարքից դուրս եկած մեր Azat Adamyanի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել