«Փաստ» թերթը գրում է․ «Միջազգային լրատվամիջոցներն ակտիվորեն անդրադառնում են Արցախի ադրբեջանաթուրքական ագրեսիային՝ ահաբեկիչների ներգրավմամբ: Այս օրերին մասնավորաբար ռուսական մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ Ադրբեջանի իշխանությունները գերագնահատել են իրենց ուժն այս պատերազմում, իսկ բլիցկրիգը չի աշխատել նույնիսկ Թուրքիայի օգնությամբ:

Նշելով կենդանի ուժի և սպառազինության ահռելի կորուստների մասին՝ ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ նման իրավիճակում Բաքվին անհրաժեշտ է պատերազմի դաշտ հնարավորինս շատ ուժեր նետել, բայց անգամ «հայրենասիրության դասերի» ֆոնին ավելի ու ավելի քիչ շարքային ադրբեջանցիներ են ցանկանում պատերազմել, և աշխարհազորը ձախողվում է:

Մասնավորաբար, infox. ru-ն գրում է. «Նրանցից շատերն արդեն տեսել են իրենց հարևանների զոհերի հուղարկավորությունները, կամ էլ իրենք են թաղել իրենց սիրելիներին: Եվ հարց է ծագում՝ ինչո՞ւ… փոքր լեռնային տարածաշրջանի համա՞ր, որն, ընդհանուր առմամբ, բացարձակապես ավելորդ է ադրբեջանցիների մեծ մասի համար, ուրիշի գաղափարի համա՞ր, իրենց առաջնորդի՝ հայ հարևաններին դաս տալու ցանկության համա՞ր:  Իհարկե, Բաքուն թաքցնում է այս տեղեկատվությունը, բայց, ըստ մի շարք աղբյուրների, արդեն եղել են ադրբեջանական բանակից դասալքության դեպքեր: Սովորական քաղաքացիական անձինք չեն ցանկանում զոհվել իրենց նախագահի համար: Նրանք ուզում են ապրել, աշխատել և դաստիարակել իրենց երեխաներին: Եվ նրանք չեն ցանկանում, որ երեխաները իրենց հայրերին այցի գան գերեզմաններում»:

Ի դեպ, մի շարք այլ լրատվամիջոցներ էլ նշում են՝ ինչքան էլ ալիևյան կլանը փորձում է ճշմարտությունը թաքցնել իր ժողովրդից, այս հողի վրա Ադրբեջանում հասունանում են մեծ դժգոհություններ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել