News.am-ը գրում է․

Միջազգային հանրությունը արդեն իսկ Ադրբեջանը նույնականացրել է Իսլամական պետության հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է  Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական  Նելլի Բաղդասարյանը։

ԱՀ նախագահի խոհրդականի հետ NEWS.am-ը զրուցել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զինյալ գրոհայինների ներգրավման, տարածաշրջան բերված խմբավորումների վերաբերյալ տվյալների, այդ ամենին միջազգային արձագանքի մասին։

Ադրբեջանի համար ի՞նչ խնդիր կարող է ստեղծել զինյալ ահաբեկչական վարձկանների օգտագործման փաստը.

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմն ունի մի շարք առանձնահատկություններ, մասնավորապես դրանցից է այն, որ բացի նյութական և մարդկային հսկայական կորուստներից, սպառված զինանոցից, Ադրբեջանը պատերազմից դուրս է գալու իմիջային առումով նույնականացված Իսլամական պետության հետ: Ադրբեջանն ապարդյուն և ուշացած ջանքեր է գործադրում այս փաստը ժխտելու համար: Մասնավորապես՝ հոկտեմբերի 15-ին Ի. Ալիևը France 24-ին տված հարցազրույցում ժխտել է վարձկանների օգտագործման փաստը:

Կան արդյո՞ք կոնկրետ տվյալներ ահաբեկչական խմբավորումների մասին:

Մեր ունեցած տվյալներով, որոնց ցուցակը շարունակում է համալրվել Մերձավոր Արևելքից տեղափոխված Արցախի Հանրապետության դեմ կռվող հիմնական վարձկան զինյալ ահաբեկչական խմբավորումներն են՝ «Սուլթան Մուրադ», «Ալ-Համզա», «Սուլեյման Շահ», «Լիուա ալ-Ֆարուկ», «Աբու Զեյդ», ինչպես նաև ՌԴ-ում արգելված «Ջեբհաթ ան Նուսրան», «Ֆիրքաթ Ալ-Համզան»: Հատկանշական է, որ կան նաև վարձկանների զանգվածային դժգոհության և վերադառնալու լուրջ պահանջների տվյալներ, որի պատճառ են հանդիսացել խոստացված բարձր աշխատավարձերը չվճարելը, ինչպես նաև իրենց զինակիցների զանգվածային վերացման փաստերը: Այս տրամադրությունները լուրջ հիմքեր են ենթադրելու, որ վարձկանները շուտով իրենց զենքը կուղղեն հենց ադրբեջանցի զինվորների դեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել