168.am-ը գրում է․

Այսօր վաղ առավոտյան հակառակորդը նախաձեռնել է հարձակողական գործողություններ 2-3 ուղղություններով: Ամբողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել հատկապես հարավային ուղղությամբ` մերձարաքսյան հատվածում, որտեղ մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տվել հակառակորդին:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ընթացել են ծանր մարտեր, երկուստեք կան կորուստներ: Հակառակորդին պատճառվել է զգալի թվով կորուստներ, որոշ բնագծերում հաջողվել է հետ շպրտել: Ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տալիս բոլոր հատվածներում: Հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր, հատկապես, հետևակ, անդադար գրոհող խմբեր, անդադար հրետանային կրակ և օդուժի տարբեր միջոցներ»,-նշեց նա` հավելելով, որ գիշերը իրավիճակի որոշակի թուլացում է տեղի ունենում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել