Panorama.am-ը գրում է․

The Washington Post-ն իր հոդվածում ապացույցներ է հրապարակել  սիրիացի վարձկանների՝ Ադրբեջանի զինուժի կազմում Արցախի դեմ կռվելու վերաբերյալ։

«Ընտանիքները հավաքվել են Սիրիա-Թուրքիա սահմանակետում սառնարանային բեռնատարի մոտ՝ սպասելով իրենց սարսափելի բեռին, 52 սիրիացի տղամարդկանց դիերին, որոնք սպանվեցին 600 մղոն այն կողմ պատերազմում»,-այսպես է սկսում հրապարակումը հոդվածագիրը։

Հարազատները պատմել են, որ սպանվածները  թուրքական զինուժի կողմից հավաքագրված վարձկաններ են, որոնք կռվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ։
Պարբերականն ընդգծում է, որ Թուրքիան խանդավառ կերպով աջակցում է Ադրբեջանի պատերազմական ջանքերին՝ տրամադրելով ռազմական օգնություն, այդ թվում անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով Թուրքիան տեղավորվել է հակամարտության կենտրոնում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել