Panorama.am-ը գրում է․

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 919 նոր դեպք: Այս մասին, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի ղեկավար Մարինա Էնդելաձեն:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 14 440 դեպք: Ապաքինվել է ևս 208 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 7367:

Կորոնավիրուսից մահացել է ևս չորս պացիենտ:  Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 113:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել