«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ու Արցախի համար ծանրագույն այս օրերին մշտապես խոսվում է համախմբվածության, միասնականության, յուրաքանչյուրի հնարավորություններն ի նպաստ մեր հաղթանակի ներդնելու մասին: Առաջին իսկ օրից ընդդիմադիր բոլոր ուժերը համախմբվեցին այս գաղափարի շուրջ: Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, շատերի համար անհասկանալի է, որ ներկա վիճակում դեռեւս կալանքի տակ է ԱԺ երկրորդ ուժի ղեկավարը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, թեպետ սոցցանցերում եւ ընդհանրապես հանրության մեջ առկա տրամադրությունները ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ առկա է նրա խափանման միջոցը փոխելու հանրային պահանջ:

Դեռեւս հոկտեմբերի 6-ին Հայաստանի 13 կուսակցություններ գրությամբ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված՝ խափանման միջոց կալանավորման մասին որոշումը: Կուսակցությունները հատուկ շեշտել էին, որ այս օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանքում պահելը չի բխում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության շահերից։

Այս օրերին Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու մասին են բարձրաձայնում նաեւ բազմաթիվ անհատներ, նույնիսկ այնպիսիք, որոնք, մեղմ ասած, Գագիկ Ծառուկյանի կողմնակիցը չեն, եթե չասենք հակառակը: Նրանք, չքննարկելով առաջադրված մեղադրանքի ճիշտն ու սխալը, փաստում են, որ դա այն մեղադրանքը չէ, որի համար կարելի է մարդուն պահել կալանքի տակ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել