News.am-ը գրում է․

Իրանին  առավել շատ մտահոգում է իր հյուսիսային սահմաններում տեղի ունեցող պատերազմական իրավիճակը, ինչի կապակցությամբ պատերազմի հենց առաջին իսկ օրերին  անցկացրել են ազգային անվտանգության նիստ, որի ժամանակ որոշում են կայացրել, թե ինչպիսի գործողություններ է պետք իրականացնել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը։

«Մենք տեսանք, որ առաջին օրերին կոչով դիմեցին երկու կողմերին, որպեսզի հրադադար հաստատեն, այնուհետև կրկին կոչով դիմեցին կողմերին, որ մշակած առաջարկ ունեն և այդ առաջարկի շրջանակներում կարող են սեղանի շուրջ հավաքել երկու կողմերին էլ, բայց սա իրականություն չդառնալուց հետո, նրանք մի քանի անգամ դիմեցին կողմերին, որպեսզի իրենց գործողությունները սահմանափակվեն իրենց տարածքների շրջանակում և չանցնեն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքներ։ Մենք տեսանք, որ մի քանի անգամ ադրբեջանական արկերը, հրթիռները ընկան Իրանի տարածք, և Իրանը բավականին կոշտ արձագանքեց։ Մեկ անգամ էլ Հայաստանի Հանրապետությունը խոցելով ադրբեջանական ԱԹՍ, այն ընկավ Իրանի տարածք, մենք ներողություն խնդրեցինք, որ չէինք կարող կանխարգելել ԱԹՍ վայրէջքի ճանապարհը։ Այսինքն՝ ցույց  տվեցինք, որ միտում չի եղել այստեղ, բայց երեկ շատ հետաքրքիր զարգացումներ եղան։ Իրանում մի քանի ժամերի ընթացքում երկու ԱԹՍ ընկավ, իհարկե, պաշտոնական Իրանը սկզբնական շրջանում որևէ բան չէր ասում, չէին նշում անգամ, թե որ երկրի արտադրության է, թե որ կողմի ԱԹՍ է եղել, բայց հիմա ոչ պաշտոնական լրահոսում ինֆորմացիա է տարածվում, որ դրանք ադրբեջանական ԱԹՍ-ներ են եղել և խոցվել են Իրանի Իսլամական Հանրապետության ՀՕՊ-ի կողմից, որովհետև դրանք բավական հեռու են եղել սահմանից, այսինքն՝ հայկական կամ ադրբեջանական ուժերը դրանք չէին կարող խոցել»,- ընդգծեց Գոհար Իսկանդարյանը։  

Թե Իրանում ի՞նչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի  թյուրքախոս ատրպատականցիներին հեռու պահեն թուրքադրբեջանական սադրանքներին միանալուց, իրանագետը նշում է, որ օրեր առաջ Իրանում ի պաշտպանություն Ադրբեջանի ցույցեր էին  տեղի ունեցել, որոնք  շատ արագ ցրվեցին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել