168.am-ը գրում է.

ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցություններում չի ներառել տիեզերքի ռազմականացման թեման, Մոսկվան դա հաշվի կառնի: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«ԱՄՆ-ը մեր խոսակցություններում չի ներառել տիեզերքի ռազմականացման թեման, թեեւ պաշտոնապես տիեզերքը նրանց դոկտրինաներում է, ինչպես եւ կիբեռտարածությունը ներառված է մարտական գործողությունների ասպարեզում: Եվ, իհարկե, մենք դա չենք կարող հաշվի չառնել»,-ասել է Լավրովը՝ ռուսաստանյան երեք ռադիոկայաններին, ներառյալ Ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ամերիկացիները չեն ցանկանում հաշվի առնել այն փաստը, որ իրենք «խաչ են դրել միջուկային փորձարկումների համապարփակ արգելման շուրջ պայմանագրին իրենց միանալու վրա», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել