Panorama.am-ը գրում է․

Ի աջակցություն օրեր շարունակ Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ ագրեսիային դիմակայող Հայաստանի ԱՄՆ-ում բնակվող հայերն ակցիաներ են կազմակերպել։

Foxla.com-ի փոխանցմամբ, ակցիայի մասնակիցները փակել են տարբեր մայրուղիներ՝  արգելափակելով երթևեկությունը Սան Ֆերնանդո հովտի տարբեր վայրերում, այդ թվում ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Վենտուրա շրջանի բոլոր մայրուղիներում։

«Մենք արդարություն ենք ուզում»,- բացականչում են ակցիայի մասնակիցները, որոնք իրենց ձեռքին Հայաստանի դրոշներ ու վառվող մոմեր ունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել