168.am-ը գրում է․

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքար Հասանովի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ ՊՆ տեղեկատվական ծառայությունից։

«РИА Новости», փոխանցմամբ՝  Շոյգուն ադրբեջանական և հայկական կողմերին կոչ է արել ամբողջությամբ կատարել հոկտեմբերի 10–ին Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը։

Ռուսական RT կայքը հիշեցնում է, որ հոկտեմբերի 10–ին ժամը 12։00–ից Արցախը գտնվում է հրադադարի ռեժիմում, ինչի մասին երկու կողմերը պայմանավորվել էին մոսկովյան հանդիպման ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել