Panorama.am-ը գրում է․

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին նախօրեին Ազգային ժողովի դիմաց հայտարարել է, որ որպես պատգամավոր՝ շարունակելու է հանդես գալ նախաձեռնություններով։

«Վաղը (այսօր), ես որպես առաջին ստորագրող կներկայացնեմ մի քանի պատգամավորների կողմից ստորագրված բանաձևը, որպեսզի մեր Ազգային ժողովը կողմ քվեարկի Արցախի ճանաչմանը և հայերի` իրենց հողում ապրելու իրավունքին»,- ասել է պատգամավորը։

Նախօրեին հազարավոր ցուցարարներ, Ֆրանսիայի CCAF-ի ներկայացուցիչներ, պատգամավորներ  կրկին հավաք էին կազմակերպել՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը և կոչ էին անում Ֆրանսիային ստանձնել իր պարտականությունները՝ պաշտպանելու հայերին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել