«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում ռուսասիրության ալիք է բարձրացել՝ երբեմնի ռուսատյացները սկսել են մեր ռազմավարական դաշնակցի անունով երդվել, պաշտոնական քարոզչությունը եւս ռուսամետության գծի մեջ է։

«Փաստորեն, պահանջվեց պատերազմ, որպեսզի շատերի համար առարկայական մակարդակում ընկալելի դառնա Ռուսաստանի՝ մեր ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած առանցքային դերակատարումը...»,- գրել է վարչապետի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված, ապա ինքնաբացարկ հայտարարած Վահրամ Ավետիսյանը։

Ինչո՞ւ 1 գիշերվա մեջ դարձաք ռուսասեր՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ Նա նեղսրտեց, թե իշխանությունը միշտ է  կարեւորել ՌԴ-ի դերակատարումը․ «Ես համաձայն չեմ հակառուսական կամ պրոռուսական ձեւակերպման, հարցադրման հետ, որովհետեւ մեր կուսակցության ծրագրային դրույթներում է ամեն ինչ նշված։ 2-րդ․ Հայաստանը Ռուսաստանի հետ գտնվում է ռազմավարական համագործակցության՝ դաշինքի մեջ, հետեւաբար, այդ շրջանակներում մեր հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակում»։

Նա համաձայն չէ, որ հակառուսական քայլերից մեկն էլ ժամանակին բարձր պաշտոններում սորոսականների նշանակումն էր․ «Ցանկացած պետություն ինքն է վարում իր կադրային քաղաքականությունը, եւ կոռեկտ չէ դա համարել հակառուսական տրամադրություն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել