News.am-ը գրում է․

Միչիգանի նահանգապետ Գրետչեն Ուիթմերի առեւանգման փորձ կատարած ծայրահեղականները նմանատիպ պլան են քննարկել Վիրջինիայի նահանգապետ Ռալֆ Նորթհեմի հանդեպ: Այս մասին, ինչպես երեքշաբթի հաղորդել է Associated Press-ը, դատական լսումների ժամանակ հայտնել է ԱՄՆ Հետախուզական դաշնային գործակալության (ՀԴԲ) աշխատակիցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ դատական նիստում, որը նվիրված է եղել հետաքննությանը, որոշվել է ծայրահեղականների ձերբակալման մասին: Լսումների ընթացքում ՀԴԲ գործակալն ընդգծել է, որ ծայրահեղական խմբավորման անդամները հունիսին Օհայոյում կայացած հանդիպմանը քննարկել են Վիրջինիայի նահանգապետի առեւանգումը: «Նրանք քննարկել են առեւանգման հավանական զոհերին, մասնավորապես Միչիգանի եւ Վիրջինիայի ներկայիս նահանգապետներին»,- գործակալությունը մեջբերում է ՀԴԲ-ի պաշտոնյայի խոսքերը: Նրա խոսքով՝ ծայրահեղականները իրենց ծրագրերը բացատրել են նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում այդ նահանգների իշխանությունների գործողությունների հանդեպ դժգոհությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել