News.am-ը գրում է․

Մի քանի տասնամյակ տեւած հայ-ադրբեջանական հակամարտության լուսաբանումը հաճախ կենտրոնանում է տարածաշրջանային հետեւանքների վրա՝ կրկնելով Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր լարվածության վերաբերյալ սովորական տողերը եւ նշելով Իրանի հարեւանությունը, գրում է National Reveiw-ը:

«Սակայն սեպտեմբերի 27-ից մարտերի մասշտաբներն ինքնին ուշադրության են արժանի: Հոկտեմբերի 12-ի դրությամբ ռազմաճակատի շարունակական կրակահերթերի ընթացքում սպանվել է առնվազն 500 հայ զինվոր (Ադրբեջանը զոհերի մասին տեղեկություններ չի հրապարակում): Ադրբեջանը սկսել է անխնա կասետային ռմբակոծությունների արշավ Հայաստանի քաղաքացիական կենտրոնների վրա. Ստեփանակերտը (55 000 բնակչություն) վերածվել է ավերակների: Հայաստանում, որտեղ հազարավոր կամավորներ նետվել են ռազմաճակատ, ճակատամարտը մռայլորեն անվանում են «գոյամարտ»՝ գոյատեւման պայքար: Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում բախումները վերաճել են 21-րդ դարի ամենամեծ պատերազմական գործողություններից մեկի՝ սովորական սպառազինությունների կիրառմամբ:

Հանուն կոշտ «իրատեսության»՝ արտաքին քաղաքական ոլորտում հեղինակավոր ձայները վտանգավոր պարզեցված տեսակետ են պարտադրում հակամարտության վերաբերյալ: Նրանց կարծիքով, քննարկելու հատուկ բան չկա՝ Ադրբեջանը «մեր թիմում է» ընդդեմ Իրանի եւ Ռուսաստանի, այնպես որ մենք պետք է ուրախանանք նրա հաջողություններով: Սա անվիճելի «աշխարհաքաղաքական մաթեմատիկա» է:

Այս պարզեցված մեկնաբանության հիմքում ընկած ենթադրությունները սխալ են: Ադրբեջանն իրականում խաբուսիկ է մոտ Իրանին ու Ռուսաստանին: Մինչդեռ Հայաստանի հիմնարար սոցիալական եւ քաղաքական կողմնորոշումը խոստանում է այն դարձնել Միացյալ Նահանգների շատ ավելի անկեղծ եւ կայուն գործընկեր:

ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին մեծ խաղադրույքներ եւ իրական հետեւանքներ ունի: 2020 թվականի ֆինանսական տարվա համար, ի պատասխան Իրանի հետ լարվածության աճի, Թրամփի վարչակազմը ավելի քան 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն է հատկացրել Ադրբեջանին, ինչը զգալիորեն ավելին է, քան տարածաշրջանի ցանկացած այլ երկրին տրամադրվածը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել