Panorama.am-ը գրում է․

Capx-ն իր հոդվածում գրում է.

«Արդեն երկար ժամանակ է, ինչ Մեծ Բրիտանիան նկարագրվում է որպես պետություն, որը «կորցրել է կայսրություն և դրանից հետո դեռ չի վերագտել իր դերը»։ Մենք որոշ ժամանակով լուծեցինք այդ խնդիրը՝ ԵՄ անդամ դառնալով, սակայն կենտրոնաձգության, ֆեդերալիզացիայի և բյուրոկրատիզացիայի ձգտող Բրյուսելի անհագ ցանկությունը հաշվի առնելով, այդ անդամակցությունը միշտ անցանկալի է եղել Բրիտանիայի համար։

Հիմա, երբ մենք լքել ենք ԵՄ-ը, մեզ համար ավելի տևական դեր կարող է գտնվել։ Կառավարությունը նախանշել է «Համաշխարհային Բրիտանիայի» իր տեսլականը, որտեղ մենք օգտագործում ենք Բրիտանիայի հնարավորությունները «ավելի արդյունավետ և համակարգված՝ մեր գլոբալ դիրքերը պահպանելու համար»։

Դա նշանակում է «վերանայել մեր հարաբերությունները, պաշտպանել օրենքի վրա հիմնված միջազգային աշխարհակարգը և ցույց տալ, որ ՄԲ-ն բաց և ինքնավստահ է գործում միջազգային հարաբերություններում»։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավորություն է տալիս Մեծ Բրիտանիային ի ցույց դնել «նորահայտ վստահությունը» ԵՄ սահմաններից դուրս։ Մեծ Բրիտանիան ունի լավ հարաբերություններ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, տիրապետում է միջազգային օգնության համար հատկացված ֆինանսների, որոնք կարող են արդյունավետորեն օգտագործվել խաղաղությունը և բանակցություններն առաջ մղելու համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել