Panorama.am-ը գրում է․

Էներգետիկ հետազոտական նավը Հունաստանի բացառիկ տնտեսական գոտի կրկին ուղարկելով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապացուցեց, որ իրեն անհրաժեշտ են պատժամիջոցներ:

Ակնհայտ է, որ Էրդողանը մարտահրավեր է նետում Եվրամիությանը՝ արդարացնելու իր պատժամիջոցների սպառնալիքները: «Օրուչ Ռեիս» անունը կրող նավով օգոստոսին անցկացրած նախորդ հետազոտությունից հետո, Թուրքիայի ղեկավարը համաձայնել էր նավը պահել նավահանգստում, որպեսզի նպաստի ԵՄ-ի և Հունաստանի հետ երկխոսությանը: Բայց նրա դրդապատճառները ալտրուիստական չէին: Գիտակցելով, որ Թուրքիայի գործողություններն անհամատեղելի են Հունաստանի ինքնիշխան իրավունքների հետ, ԵՄ-ն սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել, եթե Էրդողանի ուսումնասիրությունները շարունակվեին: Էրդողանը, որոշ ժամանակ, կարծես թե հակված էր փոխզիջման: Բայց այս նոր հետազոտությունը ապացուցում է, որ Էրդողանը նախընտրել է կրկնապատկել սրացումը: Այս մասին գրում է Washington Examiner-ը։

Այստեղ հիմնական մտահոգությունը Էրդողանի համոզմունքն է, որ նա կարող է անպատժելիորեն ծվեն-ծվեն անել եվրոպական անվտանգությունը:

Ինչպես Հայաստան-Ադրբեջան հակամարտության նկատմամբ իր քաղաքականությունը, Էրդողանը Հունաստանի հետ հակամարտությունը կամ դրա սպառնալիքը տեսնում է որպես իր շահերը առաջ տանելու միջոց: Նրա տրամաբանությունն, ի վերջո, կայսերական բնույթ ունի: Որոշելով կառուցել նեոօսմանյան կայսրություն, որի կենտրոնն է սուննի իսլամական պոպուլիզմը, Էրդողանը իր մրցակիցների հանրային ենթակայությունը համարում է որպես իր ժառանգության օրակարգի վառելիք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել