Բաքվի բռնապետին թերագնահատելն, ըստ իս, սխալ է։ Այո՛, էրդողանական վարչախմբի ազդեցությունը շատ մեծ է, բայց նա շարունակում է մնալ մանևրի սահմանափակ հնարավորություններով ինքնուրույն խաղացող։

Կարծիքները, թե Բաքվի բռնապետը կուզենար հրադադարի հաստատում, սակայն դա նրան թույլ չի տալիս էրդողանական վարչախումբը, կարծում եմ` իրականության հետ մեծ աղերսներ չունեն։

Այո՛, Էրդողանը լուրջ սադրիչ է, սակայն որոշումներ կայացնողը Բաքվի բռնապետն է, և հենց նա է կանգնելու պատմության դատի (կուզենայի՝ դատաստանի) առջև։

#ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել